Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան․ «Օր առաջ պետք է պրծնենք Նիկոլ Փաշինյանից»

Հունիս 06,2020 23:20

«Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը ուներ երկու ընտրություն՝ կռվել հանուն հայ ժողովրդի նոր թշնամու դեմ կամ պայքարել հանուն սեփական իշխանության»,- «Ստի վերջը» տեսաշարի հերթական թողարկման ընթացքում, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ընտրել է երկրորդը։ Ըստ նրա, այս ճգնաժամի հետևանքները Հայաստանը դեռ երկար է մարսելու. «Օր առաջ պետք է պրծնենք Նիկոլ Փաշինյանից՝ մարդուց, ում պատճառով հայ ժողովուրդը, Հայաստանը այսօր խայտառակ կացության մեջ է։ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել, որ մարդկանց կողքին կանգնած լինի պետություն։ Ավելին՝ պետությունը, որը միտված էր պաշտպանելու մարդկանց, դարձավ այդ մարդկանց մահի, հիվանդության և ֆինանսական ճգնաժամի հիմնական մեղավորը և պատճառը»։

Միքայել Մինասյանի կարծիքով՝ կան կառույցներ, որոնք պետք է կանգնած լինեին մարդկանց կողքին, օրինակ՝ ՊԵԿ-ը մարդկանց պետք է տար արձակուրդ՝ բիզնեսին հնարավորություն տալով շնչել. «Ես նույնիսկ չեմ կարող առողջապահության նախարարին կոչել այդ պաշտոնով, որովհետև այդ բառակապակցության մեջ կա այդ պաշտոնի բուն իմաստը՝ պահպանել առողջությունը։ Նա ամեն ինչ արեց, որ մարդիկ, լավագույն դեպքում, հիվանդանան կամ մահանան»։ 

Նա մեղադրեց Արսեն Թորոսյանին՝ իր ընկերներին համակարգում տարբեր պաշտոնների նշանակելու և կոռումպացնելու մեջ։

Միքայել Մինասյանը նաև նկատեց, որ այլ քաղաքների քաղաքապետերն այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարում առաջամարտիկներ են, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չկա։ Չկա նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը

Gepostet von Mikayel Minasyan am Samstag, 6. Juni 2020

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930