Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյանին հետ տարան բանտ. Ռուբեն Մելիքյան

Հունվար 22,2026 17:07

«Հացադուլ հայտարարած ու այսօր այն դադարեցրած Նարեկ Սամսոնյանին հետ տարան բանտ», –  հայտնում է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը:

«Բժշկական կենտրոնում արյան հետազոտություն վերցրին և հետ տարան: Մեզ տված պարզաբանմամբ՝ հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո վաղը դիտարկվելու է նորից բուժկենտրոն վերադարձնելու հարցը: Մենք ունենք այն ակնկալիքը, որ վաղը արդեն նրան կբերեն Իզմիրլյան ԲԿ այն ցուցումով, որ նա այդտեղ կանցնի որոշակի վերականգնողական թերապիա, որին կհետևի հետազոտություններ, որին էլ կհաջորդի վիրահատությունը,- հայտնեց նա:-Մենք չունենք համապատասխան պայմաններ մեր քրեակատարողական հիմնարկներում, այսօր Նարեկ Սամսոնյանի տեսքը նախորդ տեսակցության համեմատ ավելի վատ էր ու հյուծված, բայց կարող եմ ասել, որ բժշկական միջամտությունը ուշացած չէր, ու կարծում եմ, որ իր արդյունքը կտա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031