Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով

Հունվար 22,2026 17:11

Ֆասթ Բանկի կողմից թողարկված պարտատոմսերն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև հեռավար ձևաչափով առանց մասնաճյուղ այցելելու ՝ Ֆասթ Բանկ Մոբայլի կամ առցանց բանկինգի միջոցով։

Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածի և առցանց բանկինգի միջոցով պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելված, գլխավոր էջում ընտրել «Պարտատոմսեր», ապա «Ընթացիկ տեղաբաշխումներ» բաժինները։ Ընդամենը մի քանի դաշտ լրացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն իրականացվում է։

Ձեռք բերված պարտատոմսերը և դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։

Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկի կողմից այս պահին  տեղաբաշխվում են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով դրամային արժեկտրոնային պարտատոմսեր։  Տեղաբաշխումն ավարտվելու է  սույն թվականի մարտի 10-ին։ Պարտատոմսերն ունեն 10.75% տարեկան տոկոսային եկամտաբերություն և ազատված են եկամտային հարկից։ Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղումով։

ՀՀ ԿԲ նախագահի 29.12.25թ-ի թիվ 1/452Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ ներկայացված հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031