Իսկ ինչու չանցկացնել հետաքննություն, չպատժել նրանց, ովքեր Հայաստանին ԵՄ մղելով բառացիորեն կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման թեմայով, երբ նա կարծիք էր հայտնել Ռուսաստանի հետ դաշինք կազմելու անհրաժեշտության մասին։
«Այս սյուժեն ռեզոնանսային է դարձել ռուսական հասարակության մեջ։ Ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարության համար քրեական հետապնդումն ինքնին անհեթեթ է», նշել է Զախարովան։


















































