Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նախարարը պետք է ստանա 8–9 մլն պարգավճար, հակառակ դեպքում նա չի դառնա անարատ։ Այսինքն, աշխատում են՝ «տվեք ինձ 9 մլն դրամ պարգավճար, ես կդառնամ անարատ» սկզբունքով». Արմենուհի Կյուրեղյան

Հունվար 22,2026 19:01

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ «պարգավճար» կոչվող գաղափարին։

«Ի՞նչ կատարվեց երեկ Ազգային ժողովում։ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն արդարացնում էր պարգավճարների այդ մեծ ծավալները, ասում՝ այո, նախարարը պետք է ստանա 8–9 մլն պարգավճար։ Հակառակ դեպքում նա չի դառնա անարատ։ Այսինքն՝ նրանք աշխատում են հետևյալ կարգախոսով․ «Տվեք ինձ 9 մլն դրամ պարգավճար, ես կդառնամ անարատ»։ Բայց կփորձեն դառնալ։ Իսկ կդառնան, թե ոչ՝ մի ուրիշ բան է։

Եթե 9 մլն դրամից հետո միայն դուք պիտի փորձեք դառնալ անարատ, այդ դեպքում 2021 թվականին, երբ տվել էիք խոստումներ, ինչո՞ւ չէիք ասում այդ մասին, ինչո՞ւ չէիք ասում, որ դուք կդառնաք անարատ, բայց միմիայն 9 մլն պարգավճարից հետո։

Երեկ մեկ ուրիշ խայտառակ հայտարարություն էլ արեց Նիկոլ Փաշինյանը։ Ասաց՝ այդ 3 միլիարդ պարգավճարը, որ բաժանել են նախարարությունների աշխատակազմերի միջև, դա այն գումարի 0,0000 ու չգիտեմ ինչ 1 տոկոսն է, որը իրենք իբր թե հավաքել, բռնագանձել են նախկին իշխանությունների ներկայացուցիչներից։

Մի կարևոր փաստ էլ նշեց, որ ինքը թվերից բան չի հասկանում։ Հենց այդ 0,000001-երի շարքը, որ նա նշեց, ապացուցում է, որ նա ընդհանրապես թվերից բան չի հասկանում։ Խորհուրդ կտայի, որ նրա կողքին գտնվողներից որևէ մեկը իրեն հուշեր, որ թվերով ինքը որևէ փաստ չներկայացնի, որովհետև իսկապես թվերից բան չի հասկանում։

Եթե հաշվենք, որ 3 միլիարդը ընդամենը այն գումարի 0,00000 քանի մեկ տոկոսն է, ապա ստացվում է, որ ինքը այնքան մեծ ծավալի հետ վերադարձված գումար ունի, որն անցնում է մեր այսօրվա երկրի բյուջեի ծավալները, ծածկում է արտաքին պարտքի ծավալները։

Դե, եթե այդքանը հետ ես վերադարձրել, 0,1 տոկոսն էլ տուր՝ արտաքին պարտքդ փակիր, 1 տոկոսն էլ տուր՝ բյուջեն ավելացրու, 2 տոկոսն էլ տուր՝ գիտության ու առողջապահության վրա ծախսիր։ Որևէ մեկը չկա՞ նրա կողքին, որ ասի՝ վարչապետի կողմից նման անգրագետ հայտարարություններ չի կարելի անել։

Կառավարության ղեկավարը, որը տնօրինում է երկրի բյուջեն, հայտարարում է, որ ինքը թվերից բան չի հասկանում, ապացուցում է, որ ինքը թվերից բան չի հասկանում»,- ասաց դաշնակցական պատգամավորը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031