Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են առևшնգել փաստաբաններից մեկի անչափահաս որդուն․ ոստիկանությունը որևէ գործողություն չի ձեռնարկել․ Ռոման Երիցյան

Հունվար 22,2026 23:20

Երկու օր առաջ փորձել են առևանգել փաստաբաններից մեկի անչափահաս որդուն։ Առևանգման փորձի դեպքով ոստիկանությունը մինչ այս պահը որևէ գործողություն չի ձեռնարկել, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Այն, ինչ տեղի է ունեցել մեր փաստաբան ընկերոջ հետ, կարող է տեղի ունենալ բոլորի հետ։ Նրա որդին իր բնակության վայրից դուրս է եկել, շքամուտքից փորձել են գողանալ երեխային՝ համոզելով, նստեցնելով ավտոմեքենա։

Երեխան դիմել է փախուստի, վարորդը՝ իր հետևից, երեխային հաջողվել է դիմել փախուստի, հայրը ներկայացել է բաժին, ներկայացել տեղի ունեցածի մասին, երեխան գտնվում է հոգեկան խիստ լարված վիճակում։ Մինչև հիմա ոստիկանությունը որևէ գործողություն չի ձեռնարկել, պարզաբանում են, թե տեղամասային տեսուչը փորձում է զբաղվել գործով»,- մանրամասնել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031