Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության խմբային փուլի առաջին խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները մրցել են Ուկրաինայի հավաքականի հետ և 2-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:
Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել Միհրան Դերմենջյանը:
Խմբային փուլի հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հունվարի 25-ին՝ մրցելով Չեխիայի հավաքականի հետ: Հունվարի 28-ին Հայաստանի հավաքականը կխաղա Լիտվայի հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն


















































