Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 53. «Ադրբեջանից Հայաստան բենզինի ներմուծումը մեր երկու պետությունների միջև կնքված խաղաղության առաջին քայլերն են»

Հունվար 23,2026 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Իրականությունը մեկն է ու անքննելի․ սա դարձավ նվաստացման, ոչ թե հաշտության խորհրդանիշ Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները փորձեցին ներկայացնել Ադրբեջանից Հայաստան բենզինի ներմուծումը որպես «խաղաղության քայլ»։ Սա ներկայացվեց որպես տնտեսական համագործակցության սկիզբ, հարաբերությունների մեղմացում, ապագայի ճանապարհ։ Բայց իրականությունը լրիվ այլ է։

Խաղաղությունը չի սկսվում մի քանի դրամ էժան բենզինով, երբ վերքը դեռ բաց է։

Խաղաղություն չեն կառուցում այն պահին, երբ հազարավոր ընտանիքներ դեռ սգում են իրենց որդիների կորուստը։ Խաղաղությունը չի սկսվում այն երկրից, որի բանակը ոչ վաղ անցյալում պատերազմել է քո դեմ, և որի գործողությունների հետևանքով հազարավոր զոհեր ու տեղահանվածներ ունես։ Բենզինի ներկրումը չի կարող ընկալվել որպես խաղաղության ժեստ, երբ պատերազմի վերքերը դեռ բաց են, երբ գերիների ճակատագիրն անորոշ է, երբ զոհվածների ընտանիքները սպասում են արդարության։

Այն ընկալվում է որպես անհարգալից ու ցավալի քայլ։ Էժան վառելիքը չի կարող փոխարինել արժանապատվությանը Ասվեց, թե իբր սա տնտեսապես շահավետ է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց,որ պատերազմը կորուստների մասին է, իսկ առևտուրը բարեկեցություն, մենք Ադրբեջանի հետ պատերազմի փոխարեն առևտուր ենք անում։ Առևտուր անել թշնամուդ հետ, առևտուր անել դարեր շարունակ քեզ ցեղասպանողի հետ, առևտուր անել մի ազգի հետ, ով մինչ այս պահը սպառնում է Հայաստանի տարածքներն իրենով անել։

Բայց ո՞ր գինն է ընդունելի, երբ խոսքը վերաբերում է ազգային արժանապատվությանը։

Այդ բենզինի դիմաց վճարված յուրաքանչյուր դրամը փաստացի գնում է այն պետությանը, որի գործողությունների հետևանքով հազարավոր ընտանիքներ այսօր սգի մեջ են։ Հայ ժողովրդի համար էժան վառելիքը չի կարող դառնալ մխիթարություն, երբ դրա գինը չափվում է մարդկային կյանքերով։

Ժողովրդի արձագանքը լուռ բողոքը դարձավ։ Չնայած պաշտոնական քարոզչությանը, հասարակության արձագանքը հստակ էր։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ այն բենզալցակայաններում, որտեղ վաճառվում էր ադրբեջանական վառելիք, վաճառքի ծավալները կտրուկ նվազել են՝ մինչև 40–50 տոկոսով։ Սա ոչ թե պատահականություն էր, այլ գիտակցված դիրքորոշում։ Մարդիկ իրենց քայլով ցույց տվեցին, որ չեն ընդունում այդ «հաշտեցման» ձևը։

Խաղաղությունը չի կարող պարտադրվել հաշվարկով Խաղաղությունը չի կառուցվում տնտեսագիտական հաշվարկով կամ շուկայական մանիպուլյացիայով։ Այն ծնվում է արդարությունից, ճշմարտությունից և փոխադարձ հարգանքից։ Երբ այդ հիմքերը չկան, ցանկացած «խաղաղության քայլ» ընկալվում է որպես նվաստացում։

Ադրբեջանից բենզինի ներմուծումը չդարձավ խաղաղության կամուրջ։ Այն դարձավ ևս մեկ օրինակ, թե ինչպես կարելի է քաղաքական որոշումները ներկայացնել որպես հաշտեցում՝ անտեսելով հասարակության հոգեբանական, բարոյական և ազգային զգացմունքները։ Խաղաղությունը չի սկսվում լցակայանից։ Այն սկսվում է արդարությունից։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031