Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը ապացուցված է համարել, որ Ֆիշերը, որպես ԵԽԽՎ անդամ, գումար է ստացել Ադրբեջանից՝ երկրի դրական վարկը պահպանելու համար. «Ազգ»

Հունվար 23,2026 08:30

Երեկ առավոտյան Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանը Ադրբեջանից կաշառք ստացած՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում պաշտոնական Բաքվի հրահանգները կատարող, քրիստոնյա- դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աքսել Է. Ֆիշերին դատապարտեց մեկ տարի եւ երկու ամիս պայմանական ազատազրկման:

Ֆիշերը, որ մինչեւ վերջ պնդում էր, թե «իր ձայնը չի վաճառել», մեղավոր ճանաչվեց, կաշառակերության փաստը ապացուցված համարեց դատարանը:

ՔԴՄ նախկին պատգամավորն ավելի քան 30,000 եվրո տուգանք պետք է վճարի նաեւ: Դատարանը ապացուցված է համարել, որ Ֆիշերը, որպես ԵԽԽՎ անդամ, գումար է ստացել Ադրբեջանից՝ երկրի դրական վարկը պահպանելու համար:

Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանի երեկ հրապարակած վճռի համաձայն, Ֆիշերին տրված 20,000 եվրո կաշառքը կբռնագրավվի: Բացի այդ, նա պետք է 12,000 եվրո վճարի զոհերի աջակցության բարեգործական հիմնադրամին, (մեղադրող կողմը 80 հազար էր պահանջել) եւ երկու տարի ժամկետով արգելվում է պետական որեւէ պաշտոն զբաղեցնել, ինչպես նաեւ ընտրվել, որեւէ խորհրդարանում պատգամավոր լինել: (Մեղադրող կողմը պահանջել էր երեք տարվա արգելք):

Դատարանը հետեւել է մեղադրող կողմի փաստարկներին: Մյունխենի դատախազության հետաքննության համաձայն՝ Ֆիշերը տարիների ընթացքում տասնյակ հազարավոր եվրո է ստացել: Դրա դիմաց դրական ելույթներ է ունեցել Ադրբեջանի մասին, գաղտնի փաստաթղթեր է տրամադրել այդ երկրին:

Մեղադրող կողմը պահանջել էր մեկ տարի ութ ամիս պայմանական ազատազրկում: Դատախազությունը նաեւ պահանջել էր 100,000 եվրոն գերազանցող դրամական վճարումներ:

Ֆիշերի պաշտպանները ցանկանում էին դատավարությունը ձգձգել՝ սպասում էին վաղեմության ժամկետը լրանալուն:

Դատավճռի պատճառաբանության մեջ նախագահող դատավոր Յոխեն Բյոզլը նշել է, որ Ֆիշերն առնվազն 2011 թվականի սկզբից ստացել է ընդհանուր առմամբ 79,000 եվրո կանխիկ վճարում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Լուսանկարը` dpa-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031