«Հեղուկ գազ չկա, եղածն էլ գրեթե կրկնապատիկ թանկ է։ Տևական ժամանակ է, վարորդները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հեղուկ գազի դեֆիցիտի վերաբերյալ, սակայն ո՛չ լսող կա, ո՛չ խնդիրը լուծող։
Վարորդները ֆեյսբուքյան փակ խմբերում վստահեցնում են, որ հեղուկ գազի ճգնաժամն արհեստական է։ Թեև, օրինակ, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վստահեցնում է, որ ճգնաժամը ներկրման հետ կապված խնդիրների պատճառով է։
Հետաքրքիրն այն է, որ բացի դեֆիցիտից, որի համար գրեթե որևէ կառույց չի փորձում պատասխանատվություն կրել, խնդիր է նաև շուկայում առկա հեղուկ գազի գինը։ Օրինակ՝ Երևանում և մարզերում տարբեր լցակայաններում կա գնային կտրուկ տատանում․ Երևանում այն արժե 250-270 դրամ, իսկ մարզերում՝ 290-320 դրամ։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ Կառավարության նիստից հետո լրագրողներին հուսադրել էր, թե հեղուկ գազի թանկացումը սարսափելի չէ․ հեղուկ գազի թանկ ամիսներ կան, որից մեկը հունվարն է, մյուսը՝ հունիսը։
Փաստացի հանձնաժողովի նախագահի խոսքից հասկանում ենք, որ անգամ վերահսկողություն իրականացնելու պատրաստակամություն չկա։
Տնտեսագետների կարծիքով՝ մեղքը տրանսպորտային խնդիրների վրա գցելու միակ տողատակը այն է, որ իշխանությունը փորձում է ադրբեջանական երկաթուղին գովել։ Իսկ հեղուկ գազի ճգնաժամը ստեղծվել է, որպեսզի վաճառվի Ադրբեջանից բերված բենզինը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































