Լրահոս
Օրվա լրահոսը

Էթիկայի կանոնագրքի մասին հայտարարությունից երկու ամիս էլ չի անցել, գրեթե ոչ ոք չի նկատել, որ իշխող ուժը զսպվածություն է դրսեւորում իր խոսքում. «Հրապարակ»

Հունվար 23,2026 11:33

Դեկտեմբերի սկզբներին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց էթիկայի կանոնագիրք ընդունելու մասին, որով իշխող ուժի անդամները պարտավորվում են չհայհոյել, չվիրավորել եւ այլն, քանզի իրենց կանոնագրքում ասվում է, որ ՔՊ-ն պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Այս դարակազմիկ իրադարձության հետ կապված՝ հանդես էր եկել նաեւ ՔՊ առաջնորդը:

Այս հայտարարությունից երկու ամիս էլ չի անցել, այս ընթացքում գրեթե ոչ ոք չի նկատել, որ իշխող ուժը զսպվածություն է դրսեւորում իր խոսքում, ձեռնպահ է մնում տարբեր ուժերին ու մարդկանց վիրավորելուց, հայհոյելուց:

Մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են Փաշինյանն ու թիմակիցները, իրենց արբանյակ քարոզիչներն ու քաղաքագետները, լրագրողներն ու լրատվամիջոցները հրապարակային շռայլում իրենց «ոսկեղենիկ» լեքսիկոնը։

Նախօրեին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հերթական անբռնազբոս պահվածքը դրսեւորեց ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց տհաճ հարցերին ի պատասխան նետելով․ «գլուխներդ պատովն եք տվել», «դուրս մի տվեք, կրկնում եմ՝ դուրս մի տվեք», իսկ Արարատ Միրզոյանը «ողորմելի» անվանեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին։ Սա է այս իշխանության իրական դեմքը, երբ խոսքով բարեվարք են, բայց այդ կանոնագրերի հետեւում իրականում ստախոս, անպատասխանատու, իրենց խոսքից հրաժարվող մարդիկ են կանգնած։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031