Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ քո գրած գրքով ենքան պետքա տփեն, որ դու մեռնես». մեկնաբանության կապակցությամբ առերևույթ հանցանքի մասին հաղորդում

Հունվար 23,2026 11:17

Իրավապահները շարունակում են մանրակրկիտ զննել սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների մասին գրառումները:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար ուղարկվել է ֆեյսբուքում «Լրագրողը 18+ մեջբերումներ արեց Նիկոլ Փաշինյանի հեղինակած գրքից, մեջբերում եմ ․«Միևնույն է ամերիկացիք գ** են, եվրոպացիք էլ, ռուսները նույնպես» դուք, որ Ռուսաստան գնում եք, ասում եք Պուտինին՝ ինչ կարծիք ունեք իրենց մասին․ Թրամփի հետ հանդիպումներում այս մասին ասում եք․ լրագրողը՝ Փաշինյանին» խորագրով տեսանյութի ներքո արված մեկնաբանություններից մեկը:

Այս պահին այդ տեսանյութի ներքո 242 մեկնաբանություն կա: Իրավապահների ուշադրությանն է արժանացել այն մեկը, որի հեղինակը անվան սկզբնատառերով է գրանցված՝ C. B, բայց ուսումնասիրությամբ արդեն պարզվել է, որ օգտատերը հաշվառված է Արմավիրում:

«Քեզ քո գրած գրքով ենքան պետքա տփեն, որ դու մեռնես» մեկնաբանությունը (ուղղագրությունը պահպանված է) իրավապահները գնահատել են այսպես «Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Հիմա ես այդ նույն տողերի անալոգիայով գրում եմ – “Միևնույնն է, բոլոր այն մարդիկ, որոնք Արցախը Ադրբեջանի կազմում են ճանաչել, գ** են, ն**-ն էլ, ա**-ն նույնպես”:
    Սա կոչվում է նիկոլի գրած տեքստի հակադարձում, որը իրավապահները կարող են անթույլատրելի համարել, եթե անթույլատրելի են համարում նաև աշխարհի ուժեղներին հասցեագրված նիկոլի գրած “դուխով” տեքստը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031