ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը
Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Կառավարությունն արտոնյալների ինչ–որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից։
Մինչդեռ դա տնտեսական աջակցության, ըստ էության, ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։ 2018թ. մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերությունների:


















































