Shamshyan.com. Քրեական վարույթ է նախաձեռնվել հունվարի 21-ին անհայտ անձի կամ անձանց կողմից Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ Էրիկ Շահբազյանի՝ հանրությանը «Թու-թու-թու լավա» անվամբ հայտնի բլոգերի տնից կատարված գողության փաստով։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ գողությունը կատարել են 2 հոգի, որոնք տուն են մտել ոչ թե գլխավոր մուտքից, այլ անցել են պատի վրայով, մտել հողամաս և բակի հատվածից բացել տան դուռն ու մտել ներս։
Ամբողջ տունը տակնուվրա են արել, չհրկիզվող պահարանը կտրել են հատուկ էլեկտրական գործիքով և այնտեղից տարել մոտ 5 մլն դրամ և ոսկյա զարդեր ու թանկարժեք իրեր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողություն անող կասկածյալներից մեկին ժամանակին Է. Շահբազյանը, նույն ինքը «Թու-թու-թու լավա»-ն, մի քանի անգամ օգնության ձեռք է մեկնել՝ իհարկե չճանաչելով ապերախտին։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































