Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ են գրել, ինչպես միշտ, որոշումը ինքս եմ կայացրել»․ Հռիփսիմե Հունանյանը՝ ՔՊ ճնշումների մասին

Հունվար 23,2026 13:38

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հերքում է, թե ՔՊ վարչության ճնշման ներքո է կայացրել առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու որոշումը։

Այսօր լրագրողները Հռիփսիմե Հունանյանին հարց ուղղեցին այն մասին, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ իր ելույթներում հնչեցրած մտքերի պատճառով կանչվել է ՔՊ վարչություն, որտեղ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, ինչից հետո հրաժարական է ներկայացրել։ «Սուտ են գրել, ինչպես միշտ, որոշումը ինքս եմ կայացրել»,- ասաց Հռիփսիմե Հունանյանը։

Օրերս Հունանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ որոշել է հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել է ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

Այսօր նա լրագրողներին ասաց, ո իր ֆեյսբուքյան գրառմանը հավելելու բան չունի։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031