Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն վայրկյան զգացել ենք հատուկ ծառայությունների եւ ուժայինների ներկայությունը Սրբազանի կեցավայրում. Գառնիկ Դանիելյան

Հունվար 23,2026 14:34

«Գուցե մի քիչ անձնական թվա «Սրբազան պայքարի» գործը, բայց ես ուզում եմ մի քանի դրվագներով ներկայացնել այդ գործի ամբողջ պերճանքն ու թշվառությունը…Այս ամիսների ընթացքում մինչեւ իրենց կալանավորումը` մենք ամեն վայրկյան զգացել ենք հատուկ ծառայությունների եւ ուժային կառույցների ներկայությունը՝ իրենց կեցավայրում, տարածքներում… Սրբազանը երեկ դատի ժամանակ էլ ասաց, որ անգամ անօդաչու թռչող սարքերին ձեռքով է արել: Այսինքն, այդ ամեն ինչը շատ լավ պատկերացրել էինք, գիտեինք, տեսնում էինք…Կալանավորումից առաջ ռեպրեսիոն համակարգն ամբողջությամբ աշխատում էր»,-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կազմակերպած «Քաղաքական բանտերը՝ Փաշինյանի Հայաստանի մեջ. Ապագան՝ ազատությունն է» խորագրով քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

 

«Բոլոր այն մարդիկ, որոնք Բագրատ Սրբազանի կեցավայրում հանդիպումներ էին ունենում, եթե, Աստված մի արասցե, պետական աշխատող էին, աշխատանքից ազատում էին, տարբեր գործիչների վրա ճնշումներ էին գործադրում… Եվ երբ ձերբակալությունները կատարվեցին կեցավայրում, հետաքրքիր էր՝ ինչ էին տանում այդ կեցավայրից՝ Երեւան քաղաքի քարտեզ, շինարարությունից մնացած ամրանների նմուշներ եւ այլն… Սրանք բոլորը կցել են գործին, չհաշված «պոլի փեդ» եւ այլն եւ համարել են, որ պլանավորել են…Այսինքն՝ ամբողջությամբ աբսուրդ: Մինչեւ այս պահը որեւէ փորձաքննություն չի կատարվել: Նաեւ մենք ունենք մեր վերլուծությունը, որ ամբողջությամբ մոնտաժված եւ կեղծված ձայնագրություններ են»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

Քննարկումն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031