Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ չգիտի, որ Արցախն Ադրբեջան չէ, բայց ո՞վ չգիտի նաեւ, որ իրենք հատուկ ցինիկաբար այդպիսի գրառումներ են անում»․ Գեղամ Ստեփանյան

Հունվար 23,2026 15:40

Արցախի իշխանությունները եւ Արցախից Հայաստան վերադարձված հայերի հարազատները նախօրոք տեղյակ չեն եղել, որ նրանք տեղափոխվում են Հայաստան։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ Արցախում բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ ոչ մի տեղեկություն չունեն, թե որտեղ են հիմա Արցախից ՀՀ տեղափոխված անձինք։ «Դեռեւս կապ չկա մեզ հետ, եթե հաջողվի կապի դուրս գալ, կփորձեմ որոշակի տեղեկություններ ճշտել, բայց այս պահին այդ հնարավորությունը դեռեւս չկա»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ իրենց տեղեկություններով՝ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո Արցախում մնացել էին տարեց եւ հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող մոտ մեկ տասնյակ անձինք։

Արսեն Թորոսյանն իր գրառման մեջ Արցախը «Ադրբեջանի հանրապետություն» էր ներկայացրել։ Անդրադառնալով այս ձեւակերպմանը՝ Գեղամ Ստեփանյանն ասաց․ ․ «Ձեզ համար զարմանալի՞ է, նորություն կա՞ իրեն հայտարարությունների մեջ։ Այդ մարդիկ էն գլխից հայտարարել են, որ Արցախն իրենց համար Ադրբեջան է։ Իմաստ էլ չկա հակադարձելու, ո՞վ չգիտի, որ Արցախն Ադրբեջան չէ, բայց ով չգիտի նաեւ, որ իրենք հատուկ ցինիկաբար այդպիսի գրառումներ են անում։ Ի՞նչն էր խանգարում՝ Ադրբեջանի հանրապետություն չգրել, միանշանակ հատուկ է արված»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ».  Ի դեպ, ժամանակին Արսեն Թորոսյանի համար Արցախն Ադրբեջան չէր: Մեջբերում ենք առողջապահության նախարարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի հաղորդագրությունը. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:

Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031