Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիդան․ Խաղաղության խորհուրդը ռեգիոնի խաղաղության պատմական հնարավորություն է

Հունվար 23,2026 15:48

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Դավոսում կայացած Խաղաղության խորհուրդը տարածաշրջանում կայուն և համապարփակ խաղաղություն հաստատելու առումով պատմական հնարավորություն է ընձեռում։ Այս մասին նա գրել է «Nsosyal» սոցցանցի իր օգտահաշվում։

Ֆիդանը հիշեցրել է, որ Գազայում պատերազմը դադարեցնելու և վերակառուցումը նպատակ ունեցող Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցել է՝ ներկայացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Նրա պնդմամբ՝ ձևավորված Խաղաղության խորհուրդը, որի հիմնադիր անդամ է նաև Էրդողանը, պատմական հնարավորություն է ընձեռում Գազայի ժողովրդի երկար ժամանակ կրած տառապանքների մեղմման և նրանց հումանիտար կարիքների բավարարման համար։

«Այս համոզմամբ մենք մեր կամքն ենք արտահայտում այն առումով, որ հնարավոր է մի ապագա, որտեղ Գազայի ժողովրդի ձայնը լսելի է, նրանց իրավունքները՝ երաշխավորված, և նրանք կարող են ապրել խաղաղության պայմաններում»,- գրել է Ֆիդանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031