Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է. Նարինե Գրիգորյանը՝ Համազգային թատրոնի նոր շենքի բացման մասին

Հունվար 23,2026 16:55

«Հունվարի 23-ին պաշտոնապես բացվում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքը: Թատրոնը կառուցվել է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում»,-ասուլիսում տեղեկացրեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը:

Deputy Minister of Education, Science, Culture and Sport Daniel Danielyan, Director of the Sos Sargsyan National Theatre Ghukass Madoyan and Artistic Director of the Theatre Narine Grigoryan gave a press conference on the occasion of the new building of Sos Sargsyan National Theatre in Yerevan, Armenia

Շենքը գտնվում է Անրի Վերնոյ 3 հասցեում: Նույն օրը նորաբաց շենքում նշանակված է Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը, որը կազդարարի թատրոնի ստեղծագործական նոր փուլի մեկնարկը: Թատրոնի տնօրենը տեղեկացրեց, որ շենքը բացվում է փուլային տարբերակով, սկզբում կբացվեն այն հատվածները, որոնք անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործունեության համար, այնուհետեւ ժամանակի ընթացքում բարելավումներ տեղի կունենան:

«Ավելի քան 6 ամիս չենք ունեցել մեր տանիքը եւ շրջագայել ենք Հայաստանում ու Հայաստանից դուրս, ունեցել ենք բազմաթիվ մարզային ծրագրեր, մասնակցել ենք մի շարք միջազգային եւ հանրապետական փառատոների: Ավելի քան 20 հազար հանդիսատես ենք ունեցել մարզերում, ինչը ռեկորդային է մեկ կիսամյակի համար, գերակատարել ենք անգամ մեր մի քանի տարվա պլանը: Մենք իրականացրինք համազգային կոչված մեր առաքելությունը, գնացինք այն վայրերը, որտեղից հանդիսատեսը չէր կարող գալ»,-հավելեց Ղուկաս Մադոյանը:

Deputy Minister of Education, Science, Culture and Sport Daniel Danielyan, Director of the Sos Sargsyan National Theatre Ghukass Madoyan and Artistic Director of the Theatre Narine Grigoryan gave a press conference on the occasion of the new building of Sos Sargsyan National Theatre in Yerevan, Armenia

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ձեւակերպմամբ՝ օրը պատմական է: «Բացում ենք թատրոնի շենք մեծ ակնկալիքով եւ մեծ գործունեության սկիզբ ենք դնում այս տանիքի ներքո… Մեր կառավարությունն այն կառավարությունն է, որի օրոք թատրոն է բացվում»,-ասաց փոխնախարարը:

Deputy Minister of Education, Science, Culture and Sport Daniel Danielyan, Director of the Sos Sargsyan National Theatre Ghukass Madoyan and Artistic Director of the Theatre Narine Grigoryan gave a press conference on the occasion of the new building of Sos Sargsyan National Theatre in Yerevan, Armenia

«Մի փոքր անդրադարձ անեմ. պատկերացրեք 35 տարի առաջ՝ 1991թ Սոս Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջն է համախմբում մի շարք լավագույն դերասանների եւ ստեղծում թատրոն: Թատրոնը սկզբում գործում էր Ժուռնալիստների միությունում, այն բացվում է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ: Այդ օրն էլ այսպիսի ձյուն էր գալիս, եւ կա տեսագրությունը, թե ինչպես վառարանի մոտ կանգնած՝ ասում են՝ այսօր մեր տանկն էլ կրակեց…Այդպես սկսվեց Համազգային թատրոնը, հետո հանգամանքների բերումով տեղափոխվեց գրողների միություն, ապա թատերական ինստիտուտ ու այդպես դեգերում էր անվերջ:

Ու այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես հրաշք է: Մեզ համար շատ հուզիչ է, որ թատրոնը 35 տարի շարունակ սպասում էր իր շենքին…Ֆաուստն ասում էր՝ կանգ առ, ակնթարթ, ինչքան սիրուն ես: Մեզ համար այս պահն իսկապես գեղեցիկ է»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031