Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր խաբեություն «TikTok»-ում. զգուշացնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը

Հունվար 23,2026 16:59

«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով:

Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), ինչը հետագայում կարող է հանգեցնել Ձեր դրամական միջոցների հափշտակմանը։

Հորդորում ենք 
• չանցնել կասկածելի հղումներով
• չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ

Հիշեք՝
– ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային և անձնական տվյալներ։
– ՀՀ պետական և սոցիալական մարմինները օգտագործում են միայն հայկական «.am» դոմենային անվանումներ (օրինակ՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am):

ՆԳՆ կիբեռոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031