Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Եթե ԼՂ-ն Ադրբեջանի տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդտեղ․ Նժդեհ Իսկանդարյանը՝ Արսեն Թորոսյանին

Հունվար 23,2026 17:59 Share

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրեր առաջ ՀՀ սոցապ նախարար Արսեն Թորոսյանն իր էջում լուսանկար էր դրել՝ ինչ տեսք ուներ 2016 թվականին, և ինչ տեսք ունի հիմա։ 2016 թվականի նկարում նա զինվորական համազգեստով է, ըստ ամենայնի, ցանկացել է այսպես ընդգծել, որ զինծառայություն է անցել։ Բայց պարոն նախարարն այդպես էլ չի նշել, թե որտեղ է որպես բժիշկ անցել իր այլընտրանքային զինծառայությունը։ Գիտե՞ք ինչու չի ասել, որովհետև պիտի նշեր, որ որպես սպա ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբում, այսինքն ծառայել է մի Պետության զինված ուժերում, որի տարածքը նա այսօր առանց դրա անհրաժեշտության՝ դիտավորյալ նշեց որպես «Ադրբեջանի Հանրապետություն»։ Այս մասին գրում է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«Հետագայում, երբ արդեն տեղի ունեցան 2018-ի իրադարձություններն ու Թորոսյանը դարձավ ՀՀ կառավարության անդամ՝ առանձնակի հպարտությամբ էր այցելում Արցախ՝ մասնակցելով տարբեր հանրային նշանակության իրադարձությունների, ֆորումների, Արցախ տանող ճանապարհին էլ հպարտորեն լուսանկարվում էին «Բարի գալուստ Արցախ» ցուցապաստառի առջև։

Թորոսյանը շռայլ էր Արցախի հանդեպ իր սիրո խոստովանությունների մեջ, անգամ Հադրություն 2018-ին տեղի ունեցած Երիտֆորումի ժամանակ հայտարարում էր, որ Արցախը պիտի էլ ավելի բարգավաճի իրենց իշխանության օրոք, խոսում էր Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացման ու զարգացման կարևորության մասին։

Հետո եղավ 2020-ը, դրանից հետո 2023-ը, ու ամեն ինչ փոխվեց մեր կյանքում։ Փոխվեցին նաև Թորոսյան Արսենի պատկերացումները Արցախի հայկականության մասին, իսկ վերադասին հաճոյանալու անհեթեթ ջանքերը նրան բերեցին այնպիսի ինքնաուրացման մի մակարդակի, որ այսօր՝ խոսելով Արցախից Հայաստան վերադարձված 10 հայերի մասին, Թորոսյանը որոշել է Ղարաբաղի տեղը ավելի հստակ բացատրել ու անպայման նշել, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում։

Ու մեկը չկա՝ հարցնի, բա՞ որ Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության տարածք էր, դու ի՞նչ գործ ունեիր այդ տարածքում՝ քեզ կցագրված զենքով ու հիմա էլ հպարտորեն նկար ես հրապարակում էդ տարածքից՝ զինվորական համազգեստով։ Վերացրու էդ արխիվն ու լավ կանես Արցախում քո ունեցած կենսագրությունից մաքսիմալ հեռու մնաս, որովհետև Ալիևի համար Արցախում զինվորական ծառայություն անցած յուրաքանչյուր հայ «ահաբեկիչ» է, իսկ քո պարագայում՝ անսկզբունք «ահաբեկիչ», իսկ անսկզբունք մարդկանց մեղմ ասած ոչ ոք յուրային չի կարող համարել՝ անկախ վերջինիս գործադրած ինքնամոռաց ջանքերի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031