Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026-ի ամենաուժեղ բանակ ունեցող երկրների ցանկը։ Հաշվի է առնվել մասնավորապես ռազմական կարողությունների, տեխնոլոգիական մակարդակի և թվաքանակի գործոնները։ Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն։ Նախորդ տարվա համեմատ դասակարգումը հիմնականում չի փոխվել, միայն Գերմանիան է աչքի ընկել ռազմական ծախսերի աճով և զբաղեցրել 12-րդ տեղը։
2026-ի ամենաուժեղ բանակներ ունեցող երկրների ցանկը՝
1. ԱՄՆ
2. Ռուսաստան
3. Չինաստան
4. Հնդկաստան
5. Հարավային Կորեա
6. Ֆրանսիա
7. Ճապոնիա
8. Անգլիա
9. Թուրքիա
10. Իտալիա
11. Բրազիլիա
12. Գերմանիա
Ցանկում Հայաստանի բանակը զբաղեցնում է 92-րդ տեղը, իսկ հարևաններ Իրանը՝ 16-րդ, Ադրբեջանը՝ 60-րդ, իսկ Վրաստանը՝ 94-րդ հորիզոնականը։
Աղբյուր՝ Ermenihaber.am/Sabah


















































