Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Հունվար 23,2026 22:02

✅ Առողջության համընդհանուր ապահովագրության ընթացիկ մոդելի ներդրումը լուրջ հետընթաց է շուկայական տնտեսության սկզբունքներից, ինչը վտանգներ է ստեղծում ոլորտի երկարաժամկետ ներդրումային գրավչության համար,

✅ Ֆինանսական հաշվարկները ցույց են տալիս, որ 2026թ-ին ներդրված համակարգը ապահովելու է առողջապահական ծախսերի լավագույն դեպքում մոտ 23%-ը, ինչը ցածր է քաղաքականության համառոտագրում դիտարկված երկրների ցուցանիշներից (ամենացածրը Հունաստանում է՝ 32%),

✅ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ առաջարկվող մոդելի, առողջապահական ենթակառուցվածքների և ֆինանսավորման ցածր մակարդակի պայմաններում, ամենայն հավանականությամբ, Հայաստանում հաճախորդների գոհունակությունը դիտարկված երկրների միջինից ցածր է լինելու, ինչը կարող է ստվերել ռեֆորմը։

ACSES վերլուծական կենտրոնը, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ֆինանսավորմամբ, պատրաստել է քաղաքականության համառոտագիր, որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի առանձնահատկությունները, սպասվող հեռանկարներն ու դրանց տնտեսական արդյունավետությունը միջազգային փորձի հիման վրա։

 

 Քաղաքականության համառոտագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031