Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում 2 հայկական եկեղեցի է վնասվել․ Արաղչին հայտնել է բողոքի ցույցերի ժամանակ 3117 զոհի մասին

Հունվար 23,2026 23:00

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում հայտնել է, որ երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ։

Նա ներկայացրել է նաև նյութական վնասները։ «Իրանում վերջերս տեղի ունեցած անհանգստությունների հետևանքով քաոսը՝

● 305 շտապօգնության մեքենա և ավտոբուս

● 24 բենզալցակայան

● 700 խանութ

● 300 մասնավոր տուն

● 750 բանկ

● 414 կառավարական շենք

● 749 ոստիկանական բաժանմունք

● 120 Բասիջ կենտրոն

● 200 դպրոց

● 350 մզկիթ

● 15 գրադարան

● 2 հայկական եկեղեցի

● 253 ավտոբուսային կայարան

● 600 բանկոմատ

● 800 մասնավոր մեքենա»,- գրել է Արաղչին։

Նա նշել է, որ զոհերի թիվը կազմել է 3,117, որից «2,427-ը՝ քաղաքացիական անձինք և անվտանգության ուժերի աշխատակիցներ, իսկ 690-ը՝ բողոքավորներ»։

Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայ Սատոն հայտարարել էր, որ Իրանի իշխանությունների կողմից բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը կարող է գերազանցել 20,000-ը։

Թարգմանությունը՝ factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031