Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի ԱԳՆ տետքարտուղար Բոսացկին ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի բազմոլորտ ակտիվ համագործակցության զարգացման էական ներուժն ու հեռանկարային լինելը

Հունվար 23,2026 23:30

Լեհաստանում ՀՀ դեսպանության և հայ-լեհական բարեկամական խորհրդարանական խմբի ղեկավար Լուցիան Մարեկ Պիետշչիկի համատեղ նախաձեռնությամբ Լեհաստանի Սեյմում ԼՀ-ում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանի, ԼՀ ԱԳ նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի և բարեկամական խմբի մյուս անդամների մասնակցությամբ կայացել է «ՀՀ-ԵՄ զարգացող հարաբերությունները Լեհաստանի տեսանկյունից» խորագրով քննարկում:

📌Քննարկման նպատակն էր ուղենշելու Լեհաստանի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացող դինամիկայի համատեքստում:

🔹Ալեքսանդր Արզումանյանը, պատասխանելով լեհ խորհրդականների հարցերին, հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, ԹՐԻՓՓ նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակը և Հայաստանի՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տեսլականը:

🔻Պետքարտուղար Մարչին Բոսացկին ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի բազմոլորտ ակտիվ համագործակցության զարգացման էական ներուժն ու հեռանկարային լինելը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում։

▫️Բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետշչիկը նշել է միջխորհրդարանական կապերի կարևորությունը հայ-լեհական խորացված գործընկերության առաջմղման, ԵՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցում։

 

Լեհաստանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031