Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորին դեմ եմ» մոտեցումն ինքնին նշանակում է թելել Նիկոլ Փաշինյանի իշխանապահության կծիկը․ «Փաստ»

Հունվար 24,2026 10:10

Գրեթե բոլոր ընտրություններից առաջ, այս անգամ՝ ևս, ակտիվանում են խոսակցությունները «բոլորին դեմ եմ» թեզի շուրջ: Ընդ որում, նշենք, որ խոսքը համանուն նախաձեռնության (կուսակցության) մասին չէ, որը գուցե և խորքում լավ նպատակներ ունի: Խոսքը բուն մտայնության, հասարակության շրջանում «բոլորին դեմ»-ի մտածելակերպի ակտիվ տարածման մասին է:

Սակայն բանն այն է, որ այդպիսի մոտեցումն ինքնին նշանակում է… թելել Նիկոլ Փաշինյանի իշխանապահության կծիկը: Սա արձանագրում են նաև բազմաթիվ փորձագետներ: Չենք ասում, թե անպայման նպատակը դա է: Բայց, կամա թե ակամա, դա ձեռնտու է բացառապես գործող իշխանությանը: Ինչո՞ւ:

Առաջինը՝ այն պատճառով, որ բոլորին մերժելու գաղափարը ենթադրում է նպաստել քվեարկությանը ընտրողների պասիվ մասնակցությանը: Իսկ դա, միարժեքորեն, ձեռնտու է իշխանություններին, որովհետև որքան քիչ մասնակցեն ընտրողները, այնքան լավ՝ իշխանության համար: Պասիվ կամ ցածր մասնակցության պարագայում իշխանության կողմից վարչական ռեսուրսով «բերման ենթարկվողների» քանակը դառնում է վճռորոշ: Մինչդեռ առաջիկա ընտրությունների հետ կապված առանցքային խնդիրներից մեկը պասիվների ակտիվացումն ու մոտիվացնելն է, քվեարկությանը մեր հայրենակիցների հնարավորինս ակտիվ ու բարձր մասնակցության հասնելը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031