Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»

Հունվար 24,2026 10:40

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ում հասցեին (այդ թվում մեր լրագրողների մոտ) ՔՊ-ականները բավականին սուր քննադատությամբ են արտահայտվում, այնուամենայնիվ, շարունակում է հովանավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Ինչպե՞ս, փաստարկենք։

Այս տարվա հունվարի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը ուղարկել էր հարցում ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ հանրային տիրույթում շրջանառվել են ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հրապարակային ելույթներ/հայտարարություններ, որոնցում նա բարձրաձայնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ բուքմեյքերական կազմակերպությունների հետ հնարավոր կապի, կախվածության/շահույթի մասին պնդումներ։

ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվել էինք՝ արդյոք դատախազությունում գրանցվել են այս մեղադրանքները ԶԼՄ հրապարակումների հիմքով՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ բուքմեյքերական ոլորտի հետ հնարավոր առնչության վերաբերյալ։

Կից հղումներ ևս ներկայացրել ենք։ Սակայն ով զարմանք, ինչ է պատասխանել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ իր հանրային կապերի բաժնի պետի շուրթերով.

«Դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»։

Մեր գրության մեջ մենք քրեական վարույթի մասին տվյալներ չէինք ուզել։ Ընդհակառակը, հետաքրքրվել էինք՝ կա՞ վարույթ, թե ոչ, եթե չկա՝ ինչու չեք նախաձեռնել, ստուգողական ինչ գործողություններ եք արել և այլն։

Այսպիսով, Աննա Վարդապետյանը հովանավորում է Ալեն Սիմոնյանին՝ իր բուքմեյքերական կազմակերպությունների հետ ունեցած ենթադրյալ շահերի բախումով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031