ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truth սոցցանցում
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցած օգոստոսին մեր ստորագրած Խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Սա տհաճ պատերազմ էր՝ այն ութից մեկը, որոնց վերջ եմ դրել, սակայն այժմ ունենք Բարեկեցություն և Խաղաղություն։
Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը զարգացնելու և Թրամփի Միջազգային խաղաղության և բարեկեցության ուղին առաջ մղելու համար։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր կստորագրենք մեր առաջատար կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև Ադրբեջանին կմատակարարենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ՝ օրինակ զրահաբաճկոններ և նավակներ և այլ արտադրանք։ Շնորհակալություն։

















































