Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ հայերի մի մասը շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում․ Տիգրան Աբրահամյան

Հունվար 24,2026 12:10

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների սիրառատ հաճոյախոսությունների ու խաղաղության խոստումների անդին Բաքվի բանտերում գտնվող հայերն են։
Թեև պաշտոնապես այնտեղ պահվող հայերի թիվը հայտարարվում է 19, ոչ պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո իրավապաշտպանները փաստում են շուրջ 7–8 տասնյակ անձանց գոյության մասին։

Երկրորդ՝ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև «սիրո» նոր կամուրջներ են ձևավորվում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Արցախում մնացած վերջին հայերը ՀՀ տեղափոխվելու հայտեր են ներկայացնում։

Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ հայերի մի մասը շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում, ինչո՞ւ Արցախի օկուպացիայից հետո այնտեղ մնացած հայերը ստիպված են լքել իրենց հայրենիքը, և ինչո՞ւ Արցախից բռնի հեռացված հավաքական վերադարձի թեման տաբու է թե՛ ՀՀ, թե՛ Ադրբեջանի վարչակազմերի համար:

Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031