Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով․ Արմեն Աշոտյան

Հունվար 24,2026 12:25

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայտնի դարձավ, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին այցելելու է ոչ միայն Հայաստան, այլեւ Ադրբեջան։
Այս պահին դնում եմ մի կողմ Երեւան եւ Բաքու կատարվելիք այցերի օրակարգերի ասիմետրիան, թեպետ դա էլ ձախողված արտաքին քաղաքականության արդյունք է։

Կարծում եմ, պետք է մաքսիմալ լարել հայկական ներուժը եւ հարց բարձրացնել այդ այցի ընթացքում Բաքվում պահվող մեր ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման մասին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին ամիսներ առաջ հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը։
Նույն սցենարը հնարավոր է ինչպես Ալիեւի, այնպես էլ Փաշինյանի դեպքում։

Ադրբեջանում՝ քրիստոնյա հայերի, իսկ Հայաստանում՝ առնվազն հոգեւոր սպասավորների իրավունքների պաշտպանությունը տեղավորվում է թե Վենսի անձնական, թե Թրամպի վարչակազմի աշխարհայացքի մեջ։

Մնում է մենք՝ Հայաստանում եւ Սփյուռքում, նպատակային աշխատենք այս ուղղությամբ։
Վստահ եմ՝ կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031