Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի գործողությունները, այդ թվում Սիրիայի ներքին գործերին միջամտությունը, խաթարում են ազգային համերաշխությունը վերականգնելու ջանքերը. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Հունվար 24,2026 13:10

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր անհանգստություն է արտահայտում Հալեպի և Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում լարվածության աճի կապակցությամբ՝ ընդգծելով Թուրքիայի ապակայունացնող դերը տարածաշրջանում։ Տարածված հայտարարության մեջ Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը զգուշացնում է, որ Թուրքիայի գործողությունները, այդ թվում Սիրիայի ներքին գործերին միջամտությունը, խաթարում են ազգային համերաշխությունը վերականգնելու ջանքերը և Սիրիան պահում են շարունակական անկայունության մեջ։ Պետական ուժերի և քրդական ստորաբաժանումների միջև վերջին զինված բախումներն ավելի են լարել իրավիճակը։

Գասպար Կարապետյանը, մասնավորապես, նկատել է․ «Վերջին ժամանակահատվածում Հալեպը և հատկապես Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները կանգնած են բարձր լարվածության մեջ, ներառյալ պետական ուժերի և քրդական ստորաբաժանումների միջև զինված բախումները: Ներքին համերաշխությունը, որը կենսական ազդակ է ազգային միասնության վերականգնման համար, խոչընդոտվում է Թուրքիայի կողմից, որը ցանկանում է իր շահերի համար պահել Սիրիան մշտական անկայունության մեջ։ Կառուցողական երկխոսությունը, քաղաքացիական իրավունքների հանդեպ հարգանքը և միջազգային իրավունքին հետևելը միակ ճանապարհն է՝ Սիրիայում կայուն խաղաղության հասնելու համար։

Հայտարարությամբ բոլոր կողմերին կոչ է արվում սպառնալիքներն ու ուժի կիրառումը փոխարինել կառուցողական երկխոսությամբ, ապահովելով քաղաքացիական և մշակութային հավասար իրավունքներ Սիրիայի բոլոր քաղաքացիների համար: Հայ դատի գրասենյակի նախագահը նկատում է նաև, որ որոշ դրական քայլեր արդեն իսկ իրականացվել են, բայց կարևոր է դրանց ամբողջական իրագործումը և զինված բախումներով խնդիրները լուծելու փորձերից խուսափումը։

 

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031