Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանը հետվիրահատական վերականգնողական փուլում է, Նարեկ Սամսոնյանը բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը․ Գառնիկ Դանիելյան

Հունվար 24,2026 21:02

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին։

Միքայել Սրբազանն այս օրերին հետվիրահատական վերականգնողական փուլում է։ Սրբազանն իր ջերմ ողջույններն ու շնորհակալության խոսքն էր փոխանցում այն բոլոր մտահոգ հայրենակիցներին, որոնք այս օրերին զորակցում և աղոթում էին իր առողջության համար։
Մեզ հայտնեց, որ ինքն էլ իր օրը սկսում և ավարտում է հայ ժողովրդի բարօրությանն ուղղված աղոթքներով։

Սրբազան հայրը, վերհիշելով տարբեր ժամանակաշրջաններում ՀԱԵ-ի դեմ ուղղված հարվածները, վերահաստատեց, որ մեր եկեղեցին մշտապես հաղթահարել է բոլոր մարտահրավերները՝ էլ ավելի զորեղանալով։

Միքայել Սրբազանը պատմեց մի պատմություն նախորդ դարի կեսերին Ալբանիայում Էնվեր Խոջայի ղեկավարության օրոք ունեցող իրադարձություններից, երբ հալածվում էր եկեղեցին և հոգևորականությունը։

Հերթական անգամ, երբ հոգևորականներին տանում են գնդակահարության, նրանք խնդրում են խցում գտնվող մի միաբանի, որ չգա իրենց հետ, քանի որ իրեն չեն փնտրում։ Միաբանն ականատես է լինում, թե ինչպես է ժողովուրդը թքում և հայհոյում գնդակահարության տարվող իր եղբայրներին և մտածում, թե որքան սրիկաներ կան իր հայրենիքում։

Միքայել Սրբազանը հավատում է, որ հայ ժողովուրդը կանգնելու է իր եկեղեցու և հոգևորականության կողքին։

Նարեկ Սամսոնյանը, բարեբախտաբար, բժշկական հաստատություն տեղափոխվելուց հետո դադարեցրել է հացադուլը, այժմ վերականգնողական փուլի մեջ է, ինչին կհաջորդի վիրահատությունը։ Տեղեկացա նաև, որ բողոքարկվել է նրա կալանքը երեք ամսով երկարաձգելու որոշումը։

Առողջություն ենք մաղթում Միքայել Սրբազանին և Նարեկ Սամսոնյանին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031