Լրահոս
Օրվա լրահոսը

Մերգելյան ինստիտուտի նշված հատվածը չի հանդիսանում հայկական կողմին պատկանող գույք. պարզաբանում

Հունվար 24,2026 21:30

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ) վերաբերյալ շրջանառվող լուրերի առնչությամբ հայտնում ենք, որ նշված հատվածը չի հանդիսանում հայկական կողմին պատկանող գույք։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանը և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը տարբեր իրավաբանական սուբյեկտներ են։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունը հանդիսանում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի 100 տոկոս բաժնետերը, իսկ լիազոր մարմինը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Գործարանի մասով որևէ վաճառք կամ սեփականության փոփոխություն չի իրականացվել։

Նշենք, որ շրջանառվող լուրերը վերաբերում են այն հատվածին, որը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակում դեռևս 2002 թվականից պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031