Լրահոս
Օրվա լրահոսը

300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլերից առաջինն է․ Նարեկ Կարապետյան

Հունվար 25,2026 19:40

«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանում։

«Մեր հայրենիքում 3 մլն մարդ է ապրում, բայց աշխատատեղ ունի 800 հազարը»,-խոսելով Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին՝ ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլերից առաջինն է։

«Մենք ազատելու ենք փոքր բիզնեսը շրջանառության հարկից»,- ասել է նա` շարունակելով ներկայացնել ուժեղ Հայաստանի տեսլականը։

20 տոկոս էժան դեղորայք, երաշխավորված բերքի մթերում գյուղերում և մատչելի բնակարանային ծրագիր։ Սրանք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հաջորդ քայլերն են։

«Սա է մեր պատկերացրած ուժեղ Հայաստանը՝ ապահով, տանիքը գլխին և տնտեսական դժվարություններից զերծ»,- ամփոփելով խոսքը՝ շեշտել է Նարեկ Կարապետյանը։

Ավան վարչական շրջանում Մարշալ Բաբաջանյան փ. 46, Մարշալ Խուդյակով փ. 163, Ավան, Դուրյան թաղամաս 37 հասցեներում բացվել են «Մեր ձևով» շարժման գրասենյակներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031