Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Գախարիայի գրառումը X-ում.
Շնորհավորում ենք մեր հարևաններին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ պատմական խաղաղության ուղղությամբ վերջերս արձանագրված կարևոր հանգրվանի կապակցությամբ, որը հնարավոր դարձավ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության և ներգրավվածության շնորհիվ։
Միացյալ Նահանգների ներկայությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունի տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարեկեցության համար։ Մինչ երկրները նոր աշխարհակարգում առաջ են տանում իրենց ազգային շահերը, Վրաստանը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը և ավելի ու ավելի է մեկուսանում «Վրացական երազանք» կուսակցության դիտավորյալ գործողությունների և անգործունակության հետևանքով։
ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու և Վրաստանը ԱՄՆ-ի Հարավային Կովկասի օրակարգի կենտրոն դարձնելու փոխարեն, ռեժիմը շարունակում է հարձակումներն ու ապատեղեկատվությունը Միացյալ Նահանգների դեմ և համադրվում է թշնամական դերակատարների հետ՝ վտանգելով ոչ միայն Վրաստանի անվտանգության շահերը, այլև տարածաշրջանում կայուն, երկարաժամկետ խաղաղությունը և ԱՄՆ ազգային անվտանգության շահերը։
Կարդացեք նաև
Մենք պետք է սերտորեն աշխատենք մեր հարևանների և ռազմավարական գործընկերների հետ՝ Վրաստանը կրկին օրակարգ վերադարձնելու համար։


















































