Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակ նպատակներ կդնենք մեր դպրոցների տնօրենների առջեւ. Տիգրան Ավինյան

Հունվար 26,2026 11:42

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացվեց դպրոցների գործունեության մշտադիտարկման եւ գնահատման նպատակով մշակված գործիքը: Նշվեց, որ այն փորձարկվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 11 դպրոցներում, գործիքով չափվում է ուսումնական արդյունավետությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացածությունն ու ներգրավվածությունը, կառավարման եւ առաջնորդության որակը, միջավայրը եւ ենթակառուցվածքները, համայնքային ներգրավվածությունը եւ նորարարությունը, թերություններն ու ռիսկերը:

«Այս գործիքի ներդրումը հաջորդ անգամ, երևի թե, կակնկալենք որոշակի պրեզենտացիայի տեսքով, որպեսզի վիզուալ առումով էլ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը: Կարծում եմ, շատ կարեւոր է այս գործիքի ներդրումն այն առումով, որովհետեւ մենք կկարողանանք չափել այն միջավայրի ու այն կրթության որակը, որը տալիս ենք դպրոցներում, եւ արդեն հստակ նպատակներ կդնենք մեր դպրոցների տնօրենների առջեւ»,- ասաց Երեւանի քաղաքապետը

Գործակարգավարական խորհրդակցությունն՝ ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031