Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Քննարկվել է Բուլղարիայում Հայաստանի մշակույթի և Հայաստանում՝ Բուլղարիայի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը

Հունվար 26,2026 13:02 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը, որը, նախարարի գնահատմամբ, էապես նպաստում է երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացմանը:

Ընդգծելով համատեղ նախաձեռնությունների ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ նախարարը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Հայաստան-Բուլղարիա համագործակցությունն ունի մեծ և դեռևս լիովին չիրացված ներուժ։

Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով համագործակցության խորացումը բարձրագույն կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում, այդ թվում՝ ուսանողների փոխանակման, համատեղ մշակութային ծրագրերի, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործող կրթաթոշակային ծրագրի շարունակականությունը՝ առաջարկելով քննարկել միջբուհական համագործակցության զարգացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ կրթահետազոտական նոր ծրագրերի հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ակտիվացումը: Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու ոչ ֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի առաջավոր փորձով՝ Թումո կենտրոնի գործունեության մոդելը ներկայացնելով որպես օրինակ:

Քննարկվել է նաև Բուլղարիայում Հայաստանի մշակույթի և Հայաստանում՝ Բուլղարիայի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը,  անդրադարձ է եղել երաժշտական կրթության ուղղությամբ փոխգործակցության զարգացմանը, երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցերի:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031