Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով․ դատարանը չբավարարեց պաշտպանների միջնորդությունը

Հունվար 26,2026 15:00

Դատարանը չբավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը անհապաղ վերացնելու մասին։ Հանրային մեղադրողը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Մկրտիչ սրբազանի կալանքի ժամկետը, բայց դատարանը որոշեց կալանքի ժամկետը երկարաձգել 1 ամիս ժամկետով։ «Միեւնույն ժամանակ՝ վերացվում են բոլոր տեսակի սահմանափակումները»,- խորհրդակցությունների սենյակից վերադառնալով՝ ասաց դատավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Գարեգինի գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել այն բանից հետո, երբ Հ1-ի եթերում կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, թե իր վերադասը, այսինքն՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն իրեն պարտադրել է մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031