«Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը նողկալի հետևողականությամբ, ըստ իս, ծաղրում է իր հետևորդներին՝ նրանց քարշ տալով մի եկեղեցուց մեկ այլ եկեղեցի և ստիպելով նրանց իրենց մեղքերի աշտարակի վրա մի նոր աղյուս ավելացնել։
Այդուհանդերձ փորձենք հասկանալ թե ինչո՞ւ է նորահայտ աղանդի առաջնորդը խուսափում իրական Սուրբ և Անմահ Պատարագներին մասնակցելուց։ Հայտնի է, որ ճշմարիտ քրիստոնյայի համար շատ դժվար կլինի որևէ աղանդապետի Սուրբ Հաղորդության Խորհրդի վերաբերյալ տալ այնպիսի բացատրություններ, որոնք նրա համար ընդունելի կլինեն։ Նրանք չեն ընդունում ընդհանրապես Եկեղեցու նվիրապետական կարգն ու Խորհուրդները, նրանք չեն տոնում Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Հրաշափառ Հարության տոները, ընդունելի չէ նրանց համար հոգևորականներին Տեր Հայր, Հայր Սուրբ, Սրբազան Հայր դիմելաձևերը, էլ չեմ ասում թե ինչպես են խրտնում Վեհափառ Հայրապետ դիմելաձևից։
Իմ դիտարկմամբ, հենց այս աղանդավորական սկզբունքները պահպանելու նպատակով է, որ աղանդապետը խուսափում է մասնակցել իրական Պատարագներին։ Չէ՞ որ այդ դեպքում նա ստիպված պետք է լինի ընդունել իրական Հաղորդություն իրական հոգևորականից, իսկ դա որևէ աղանդավորական իրեն թույլ չի տա։ Հետևաբար պետք է պատարագանման ինչ որ մի բան լինի, որտեղ ծունկի գալը, իբր հաղորդություն ստանալը զուտ ձևական գործողություններ են և ժողովրդին մոլորեցնելու միջոց։
Հայրենատեաց աղանդապետը շատ լավ հասկանում է, որ նախընտրական շրջանում իր համար շահեկան չի լինի որպես հակաեկեղեցական դիրքավորվելը և հենց դրա համար էլ ամեն կիրակի «Պատարագ» անվամբ մի նոր կրոնական ներկայացում է կազմակերպվում։ Որոշ պաշտոնյաներ այնքան են ոգևորվել, որ արդեն ինքնազոհողաբար քրեական հոդվածներ են շալակում իրենց տկար ուսերի վրա և անպատժելիությունից հրճվելով՝ ինքնահաստատվում։
Կարդացեք նաև
Կարծում եմ, այս ամենի նպատակը սպասվող խորհրդարանական ընտրություններում Հայ Եկեղեցուց հնարավորինս շատ ձայներ փախցնելն է, սակայն, ամենայն հավանականությամբ, ճիշտ հակառակ գործընթացը տեղի կունենա, այսինքն՝ «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի համահիմնադիր սրբազան հայրերը և իրենց հետևող նախկին և գործող հոգևորականները շատ շուտով իրենց համար շատ ցավալիորեն կհիասթափվեն իրենց աղանդապետից և ծածուկ հակաիշխանական քարոզչություն կիրականացնեն, որպեսզի անպայման տեղի ունենա իշխանափոխություն և իրենք էլ ի վերջո ազատվեն իրենց դեմ լարած բազմահնար թակարդներից, որոնց մեջ գտնվելով՝ ակնհայտ հոգեկան տվայտանքների մեջ են հայտնվել և արդեն սկսել են կամա թե ակամա մեկը մյուսի խոսքերն ու հայտարարությունները հերքել կամ իրարամերժ կարծիքներ արտահայտել։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ




















































էդ սուտի հավատացյալը նույնիսկ քրիստոնեական աղանդավորի մակարդակ չունի և տպավորություն է ստեղծվում, որ նա մուսուլմանական որոշակի էլեմենտներ է ուզում ներմուծել մեր եկեղեցի։ Օրինակ, չոքելը նամազին հատկանշական էլեմենտ է։
Եվ նկատելի է, որ ինքը շատ հաճույքով է չոքում ու չոքելն իր մոտ կարծես կենսակերպ է դարձել։