Ermenihaber. Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) հաղորդմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը գերազանցել է 4 բալը:
Ըստ այդմ՝ 4.1 բալ ուժգնությամբ ցնցման էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ նահանգի Նուրդաղը շրջանում: Այն գրանցվել է հունվարի 25-ի երեկոյան: Մինչ այս պահը տեղեկություններ չեն հաղորդվել զոհերի, վիրավորների և կամ փլուզումների մասին:
Համապատասխան հայտարարությունը «AFAD»-ը տարածել է «X»-ում (նախկին Twitter) կատարած գրառմամբ:


















































