Սեւանա լճի կենսապաշարի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում 2025-ին լիճ է բաց է թողնվել իշխանի՝ շուրջ 836 հազար Ամառային և Գեղարքունի ենթատեսակի մանրաձուկ՝ նախատեսված 500 հազարի փոխարեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը:
«Սևանի կողակի բնական պաշարները վերականգնելու նպատակով հավաքագրել ենք 3000 հատ ծնողական կազմ, որից ստացված մանրաձուկը 2027 թվականին բաց կթողնեն լիճ: Ի դեպ՝ սա աննախադեպ գործընթաց է: Եվս նման մեկ գործընթաց ենք սկսել: Առաջին անգամ գետային էկոհամակարգերում արժեքավոր ձկնատեսակների վերարտադրության համար հավաքագրվել է կարմրախայտի 2500 հատ ծնողական կազմ, արհեստական վերարտադրությամբ ստացվել է 80 հազար հատ մանրաձուկ, որից 50 հազարը նախատեսվում է 2026-ին բաց թողնել Ձորագետի վերին հոսանքներում:
Շարունակում ենք բնություն վերադարձնել անհետացած համարվող ազնվացեղ եղջերուներին, այս տարի բաց ենք թողել 9 առանձնյակ, արձանագրվել է նաեւ բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը ցույց է տալիս, որ վերականգնման աշխատանքները արդյունք են տալիս»,-ասաց նախարարը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































