Region Monitor. ԱՄՆ-ն Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր կկնքի, հայտարարել է Թրամփը՝ հայտնելով փոխնախագահ Վենսի այցի նպատակը։
«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և նավակները, և ավելին՝ Ադրբեջանին»,- Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու TRIPP-ի հարցը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































