FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ Իսպանիայի Թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունը։ Ընդունելության շրջանակում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում ունեցավ Նորին Մեծության հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստան–Իսպանիա զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորությունները։
Ընդունելության ավարտին Իսպանիայի Թագավորը լուսանկարվեց ցուցահանդեսին մասնակցող երկրների ներկայացուցիչների հետ։
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե


















































