Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն տեղյա՞կ է՝ ովքեր են Սյունիքի մարզում պոչամբարներից, հողից նմուշառումներ վերցնում

Հունվար 26,2026 18:23

COP 17-ին ընդառաջ՝ ՀՀ տարբեր մարզերում օտարերկրյա ինչ-որ կազմակերպություններ ուսումնասիրություններ են իրականացնում՝ նմուշառումներ վերցնելով հողից, պոչամբարներից: Վերջին շրջանում այդ կազմակերպություններն ուսումնասիրություն են իրականացրել Սյունիքի մարզում: Այդ փորձաքննությունն իրականացվում է օտար երկրում, տեղյա՞կ եք՝ ինչ գործընթաց է, պետությունն այստեղ մասնակցություն չունի՞: ԱԱԾ-ն տեղյա՞կ է օտարերկրյա կազմակերպությունների այս գործողություններից: Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը պատասխանեց.

«Ես տեղյակ եմ՝ իրավական ձեւակերպումը չգիտեմ ոնց ասեմ ՝ դիմում, թե հարցում, պետական տարածքներում նմուշառումներ իրականացնելու թույլտվություն չենք տվել: Մենք նման թույլտվություն չենք տեսել, եթե մտահոգիչ բան կա, մեր իրավապահ գործընկերները վստահ եմ՝ ուսումնասիրում են կամ կուսումնասիրեն»:

Անդրադառնալով էկոպարեկայինի պետի վարքագծի վերաբերյալ հարցին, որը, ըստ մամուլի տեղեկությունների, կեղծել էր մեքենայի համարանիշները ու հայտնաբերվել եւ զրկվել էր վարորդական իրավունքից, նախարարն ասաց. «Հրապարակումներից հետո՝ ինչ քննարկումներ ենք ունենում նախարարությունում անձնական հարցերի կամ վարքագծի վերաբերյալ, դրանք մասնավոր զրույցներ են, չեմ ցանկանա մանրամասն նշել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031