Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Խանդանյանը և ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել TRIPP-ի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ

Հունվար 26,2026 18:47

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասնագիտական աշխատակազմի ներկայացուցիչ Լենս Քոքոնոսի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը:

Զրուցակիցները խոսել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կյանքի կոչման կարեւորության մասին, մտքեր փոխանակել այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումներին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031