Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Հունվար 26,2026 18:51

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ընտրական բարեփոխումների գործընթացն՝ ընդգծելով, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և ընտրական գործընթացների ապահովմանը։ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՄԱԿ-ի հետ բաց և կառուցողական գործընկերության ամրապնդմանը՝ ուղղված առավել համակարգված բարեփոխումների իրականացմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, ընտրական մարմինների ինստիտուցիոնալ պատրաստվածության և ժողովրդավարության դիմակայունության մակարդակի բարձրացմանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության այցը լավ հնարավորություն է Հայաստանի առաջնահերթ կարիքները բացահայտելու, հիբրիդային սպառնալիքներին առնչվող ռիսկերը գնահատելու, ընտրական բարեփոխումներին միջազգային աջակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև երկարաժամկետ ինստիտուցիոնալ դիմակայունությունն ամրապնդելու համար։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031