Հունվարի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեվի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները։
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի շուրջ:
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքներն՝ ընդգծելով հաղորդակցությունների ոլորտում Հայաստանի և Բուլղարիա միջև ստեղծվող նոր հնարավորությունները։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ


















































