Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսյանը ներկայացրել է Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթությունները

Հունվար 26,2026 22:44

Սաուդյան Արաբիայի Թագավորությունում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովի (GLMC) շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ֆիլիպինների, Սերբիայի, Լատվիայի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող նախարարների հետ։

🇦🇲 🇷🇸 Սերբիայի աշխատանքի, զբաղվածության և սոցիալական հարցերի նախարար Միլիցա Ջուրջևիչ Ստամենկովսկու հետ հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ժողովրդագրության ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները․ դիտարկվել է ոլորտային հուշագրի ստորագրման հնարավորությունը։

🇦🇲 🇱🇻 Լատվիայի սոցիալական ապահովության նախարար Ռեյնիս Ուզուլնիեկսի հետ հանդիպման շրջանակում քննարկվել է Լատվիայի աջակցությամբ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացին առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է փոխադարձ այցելությունների միջոցով փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը։

🇦🇲 🇪🇬 Եգիպտոսի Արաբական Հանրապետության աշխատանքի նախարար Մոհամեդ Գոբրանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «ՀՀ կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև ՀՀ տարածքում Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» հուշագրի նախագծին, ինչպես նաև ոլորտային ընդհանուր համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի։
Նախարար Թորոսյանը ներկայացրել է աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև ՀՀ աշխատաշուկա մուտքի ընթացակարգերը։

🇦🇲 🇵🇭 Ֆիլիպինների աշխատանքային միգրանտների հարցերով դեպարտամենտի քարտուղար Հանս Լեոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային միգրացիայի և աշխատանքային իրավունքի պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթությունները, մանրամասնել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող թիրախային միջոցառումները։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031