Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը պարգևատրել է ինքն իրեն խոշոր գումարով. News.am

Հունվար 26,2026 22:55

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, տեղի տալով NEWS.am լրատվական գործակալության հորդորին, հրապարակել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբեր ամսին ստացած պարգևավճարի չափը: Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը 2025 թվականի դեկտեմբերին որպես պարգևավճար ստացել է ընդամենը 1 միլիոն 894 հազար 300 դրամ:

Այսպիսով, ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերին 1 միլիոն 894 հազար 300 դրամ աշխատավարձից, դասային աստիճանի համար տրվող հավելավճարից, հավելումից, նախորդ կիսամյակի կատարողականի հիման վրա պետբյուջեի հաշվին ստացած գումարից զատ՝ ինքն իրեն պարգևատրել է նաև 1 միլիոն 894 հազար 300 դրամ գումարով:

Այս դեպքում գործ ունենք դատախազության պատմության՝ մինչ օրս հայտնի դարձած ամենախոշոր ինքնապարգևատրման և պարգևատրման հետ:

Դատախազի խորհրդականը, սակայն, այդպես էլ չի հայտնել, թե դեկտեմբերին ընդհանուր առմամբ որքան հավելավճար, հավելում, ինչպես նաև 2025 թվականի 1-ին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա պարգևատրման շրջանակներում որքան լրացուցիչ գումար է ստացել գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 29-ին գրավոր հարցմամբ դիմել էր գլխավոր դատախազությանը և հետաքրքրվել, թե որքա՞ն գումար է հատկացվել դատախազության աշխատակիցների դրամական խրախուսման համար, ինչպես նաև որքա՞ն է կազմել դեկտեմբերին գլխավոր դատախազի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը (խնդրել էինք հայտնել առանձին-առանձին):

Գրավոր հարցումը մակագրվել էր գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանին: Հարցմանը պատասխանելու համար դատախազությունից նախ լրացուցիչ ժամանակ էին խնդրել, հետո միայն 25 օր անց, կոնկրետ հարցադրումներին պատասխանելու փոխարեն, մանիպուլյատիվ պատասխաններ են տվել՝ հիմք տալով լրատվամիջոցին ինքնուրույն հաշվարկել և հետևություններ անել դեկտեմբերին գլխավոր դատախազի և նրա տեղակալների ստացած աշխատավարձերի, պարգևավճարների և լրացուցիչ այլ վճարների վերաբերյալ:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031