ՀՀ պետական եկամուտների կոմիտեում «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» (EXBS) ծրագրի շրջանակներում կայացել է աշխատանքային հանդիպում ամերիկյան S2 Global Corporation ընկերության պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են CertScan ծրագրի իրականացման ընթացիկ փուլը, ձեռքբերված արդյունքները և առաջիկա քայլերը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Մոնիթորինգի կենտրոնի ստեղծում, որը կապահովի սահմանային վերահսկողության համակարգերի կենտրոնացված կառավարում, տվյալների վերլուծություն և օպերատիվ արձագանքման հնարավորություններ։
CertScan ինտեգրացիոն հարթակը հնարավորություն կտա տարբեր սահմանային անցակետերում տեղադրված ռենտգենյան սկանավորման համակարգերից ստացվող պատկերները համախմբել մեկ միասնական հարթակում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված սարքավորումների մատակարարումն ու տեղադրումը կկատարվեն 2026 թվականի ապրիլ–մայիս ամիսներին։
Կարդացեք նաև
Հատուկ կարևորվել է նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների կիրառման և ինտեգրման հնարավորությունը մաքսային համակարգում՝ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով։
Հանդիպումն ավարտվել է ծրագրի իրականացումը սահմանված ժամանակացույցին համապատասխան շարունակելու համար անհրաժեշտ հաջորդ քայլերի շուրջ փոխադարձ համաձայնությամբ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե


















































